«ՏՕԶ» հրացան՝ կամրջի տակ
Հունվարի 27-ին մի քաղաքացուց ոստիկանության Մարտունու բաժնում ահազանգ էր ստացվել, որ Մարտունի քաղաքից Ներքին Գետաշեն գյուղ տանող ճանապարհին՝ կամրջի տակ, զենք է թողել:
 Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է «ՏՕԶ» տիպի, 5.6 մմ տ/չ, ակոսափող հրացան:
 Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
 Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					