Տաքսին բախվել է խանութներից մեկի պատին, այնուհետև` ծառի
Հուլիսի 4-ին, ժամը 05.10-ին, «Տոյոտա Կորոլա» մակնիշի տաքսի ավտոմեքենան Երևանի Մալաթիա թաղամասում բախվել է խանութներից մեկի պատին, այնուհետև` ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
