ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Տարոնի ոստիկանների բացահայտումը

23.07.2019 15:11 Գողություն

Հուլիսի 12-ին, ժամը 15.17-ին, վանաձորցի մի կին ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է տվել, որ նախորդ օրը, օգտվելով իր անուշադրությունից, թիվ 5 միկրոավտոբուսի մեջ գողացել են դրամապանակը, որի մեջ եղել են բանկային քարտեր և մոտ 20 հազար դրամ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում հուլիսի 22-ին պարզվել է, որ գողության օրը անհայտ անձը, ժամը 16.10-ի սահմաններում, հափշտակված քարտերով, Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող բանկոմատից կանխիկացրել է ընդհանուր 100 հազար դրամ:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Գյումրի քաղաքի Աթաբեկյան փողոցի բնակիչ, 37-ամյա մի տղամարդ: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ հուլիսի 11-ին թիվ 5 համարի երթուղային տաքսիում ինքն է գողացել կնոջ դրամապանակը, այնուհետև բանկոմատից կանխիկացրել և հափշտակել 100 հազար դրամը:
Եվ սա միակը չէր:
Հուլիսի 22-ին, ժամը 18.05-ին, ոստիկանություն է զանգահարել վանաձորցի մեկ այլ կին: Տուն հասնելով նա նկատել էր, որ պայուսակից բացակայում է 330 հազար դրամ:
Տարոնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը նույնպես կատարել է 37-ամյա գյումրեցին: Նա խոստովանել է, որ երթուղային տաքսիում, օգտվելով կողքը նստած անծանոթ կնոջ պայուսակը բաց լինելու հանգամանքից, գաղտնի հափշտակել է 330 հազար դրամը:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: