ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների կողմից անցկացված աշխատանքային հանդիպումների վերաբերյալ

17.07.2018 15:30 Կիսամյակ
2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների կողմից անցկացված աշխատանքային հանդիպումների վերաբերյալ

Իջևանի բաժին –ՀՀ ոստիկանության Տավուշի ՄՎ Իջևանի բաժնի կողմից 2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում որոշակի աշխատանքներ են իրականացվել ոստիկանության գործունեությունը լուսաբանելու, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումներ անցկացնելու և ոստիկանություն-հասարակություն կապը ամրապնդելու ուղղությամբ:
<> թեմայով կազմակերպվել և անց են կացվել աշխատանքային հանդիպումներ ՀՀ Տավուշի մարզի Իջևանի ենթաշրջանի մի շարք համայնքներում, որոնց ժամանակ առաջադրված հարցադրումներին տրվել են պարզաբանումներ, իսկ միջոցառման վերաբերյալ <> հեռուստաընկերության կողմից հեռարձակվել է հրապարակում:
ՀՀ ոստիկանության պետի 21.07.2014թ. թիվ 2505-Ա հրամանի 1-ին կետի 5-րդ ենթակետի պահանջների կատարման շրջանակներում ՀՀ ոստիկանության Տավուշի ՄՎ Իջևանի բաժնի սպասարկման տարածքի դպրոցներում անչափահասների հետ տարվող դաստիարակչական և պրոֆիլակտիկ աշխատանքներում ոստիկանության վետերանների ներգրավմամբ պարբերաբար կազմակերպվել և անցկացվել են տարաբնույթ միջոցառումներ: Վերոգրյալ միջոցառումների շարքին են դասվում նաև 2018թ. փետրվար և մարտ ամիսներին ՀՀ ոստիկանության Տավուշի ՄՎ Իջևանի բաժնի անչափահասների գործերով խմբի և ՀՀ ոստիկանության վետերանների կողմից << Անչափահասը և հանցագործությունը>> թեմայով ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքի գյուղական բնակավայրերի ուսումնական հաստատություններում անցկացված զրույց-հանդիպումները, որոնց մասին տեղեկատվություն է զետեղվել նաև <> և <> ինտերնետային կայքէջերում:
Սերտ փոխհամագործակցություն է իրականացվել <> հեռուստաշարի հետ, որին տրամադրվել է անհրաժեշտ տեղեկատվություն և ցուցաբերվել է համապատասխան աջակցություն:

Նոյեմբերյանի բաժին- 30.03.2018թ. և 29.06.2018թ. ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի վարչական շենքի դահլիճում հանդիպում է տեղի ունեցել ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների և տեղական լրատվամիջոցների հետ, որտեղ քննարկվել են բազմաբնույթ հարցեր, մասնավորապես` հասարակության և ոստիկանության կապի ամրապնդման, փոխհամագործակցության, փոխվստահության արդյունավետության, կատարվող բարեփոխումների, հանցավորության վիճակի, իրականացվելիք աշխատանքների և այլ հարցերի վերաբերյալ:

Դիլիջանի բաժին- 2018թ. փետրվարի 15-ին Դիլիջանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել հանդիպում, որի նպատակն էր տեղում ծանոթանալ բնակչությանը հուզող հարցերին, լսել հանրության կարծիքը ոստիկանության ծառայության մասին և բնակչության ուշադրությունը հրավիրել մի շարք հանրային կարևորության հարցերին: Հանդիպմանը մասնակցում էին ոստիկանության ՏՄՎ պետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ս.Ավետիսյանը, Դիլիջանի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Վ.Աբովյանը, բաժնի այլ ծառայողներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ, համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցներ և այլ մասնակիցներ, որը լուսաբանվել է <> շաբաթաթերթի խմբագրի կողմից:
2018թ. մայիսի 23-ին Դիլիջան քաղաքի մշակույթի տանը <> հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի է ունեցել մեծարման և պարգևատրման միջոցառում` նվիրված 1990-1994թթ ՀՀ պաշտպանական և Արցախի ազատամարտի մասնակիցներին:

Տավուշի բաժին- 2018թ. մարտի 14-ին ՀՀ ոստիկանության Տավուշի ՄՎ Տավուշի բաժնում տեղի է ունեցել հանդիպում Բերդի տարածաշրջանի վետերանական կազմակերպության թվով 35 վետերանների հետ: Հանդիպման մասնակցել են նաև Տավուշի մարզի վետերանների խորհրդի նախագահը և Տավուշի վետերանների խորհրդի նախագահը: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր` կապված վետերանների սոցիալ-կենցաղային պայմանների, ինչպես նաև վետերաների և ոստիկանության համագործակցության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումների և ԱԳԽ տեսուչների հետ դպրոցներում զրույց-զեկուցումներով հանդես գալու վերաբերյալ :
2018թ. հունիսի 18-ին ՀՀ ոստ. Տավուշի բաժնում տեղի է ունեցել հանդիպում Բերդ համայնքի ղեկավար Հ.Մանուչարյանի և 6 բնակավյրերի ղեկավարների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների և ոստիկանության համագործակցության ամրապնդման, ինչպես նաև հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումները: