ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Տավուշի ոստիկանները ապօրինի փայտանյութով արտադրամաս ու բեռնատարեր են հայտնաբերել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողներն ու մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները շարունակում են ապօրինի ծառահատման դեպքերը բացահայտելուն ուղղված ուժեղացված ծառայությունը։ Միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մի շարք հատվածներում տեղակայվել են հենակետեր, որտեղ ոստիկանության ծառայողները ստուգման են ենթարկում բոլոր կասկածելի մեքենաները, մեծամասամբ՝ բեռնատար։ Կանխարգելիչ միջոցառումներից զատ Տավուշի ոստիկաններն իրականացնում են նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ իրացնելով դրանց արդյունքում ձեռք բերած օպերատիվ տվյալները։
Օգոստոսի 7-ին ոստիկանության Իջևանի բաժնում արձանագրվեց հերթական բացահայտումը։ Բաժնի քրեական հետախույզները նոր տեղեկություններ էին ստացել, որ Գանձաքար գյուղում գտնվող փայտամշակման արտադրամասում ապօրինի փայտանյութ կա։ Տեղեկությունները հավաստի էին։ Արտադրամասում հայտնաբերվեցին տարբեր չափերի 12 խորարանդ մետրից ավելի կողահատ տախտակներ, տարբեր տրամաչափի 15 գերան, ինչպես և «Կամազ» մակնիշի երկու բեռնատար, որոնք բարձված էին գերաններով։ Արտադարամասի սեփականատերը հայտնաբերվածի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Բեռնատարարերը տեղափոխվել են ոստիկանության Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ արտադրամասի գործունեությունը կասեցվել է։
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, որի շրջանակներում էլ իրականացվում է մասնագիտական ստուգում։
Ապօրինի ծառահատումների դեմ ոստիկանության անզիջում պայքարը ամենօրյա է։ Միջոցառումները շարունակվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: