Տանտերը նկուղում փամփուշտներ է հայտնաբերել
Հուլիսի 17-ին, ժամը 16.15-ին, Վանաձորի մի բնակիչ ահազանգել է ոստիկանության Բազումի բաժին և հայտնել, որ իրենց տանը փամփուշտներ է հայտնաբերել: 
Մեկնած օպերատիվ խմբին տանտերը հայտնել է, որ տան նկուղում մաքրման աշխատանքներ կատարելիս` երկաթյա տարայի մեջ հայտնաբերել է 5.45 մմ տրամաչափի 47 և 5.6 մմ տրամաչափի 45 փամփուշտ, և որ դրանք պատկանել են մահացած ազգականին:
 Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
 Կատարվարում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					