Վրաերթից 1 օր անց 79-ամյա կինը հիվանդանոցում մահացել է
Օգոստոսի 30-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Սարդարապատ-Նորապատ ճանապարհի 1-ին կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 79-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Օգոստոսի 31-ին, ժամը 08.40-ի սահմաններում, 1940 թ. ծնված Ռայիսա Պետրոսյանը, գիտակցության չգալով, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
