ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

20.09.2018 11:32 Ուղերձներ
ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու ընտրություններն են, բացառիկ հնարավորություն յուրաքանչյուր քաղաքացու համար ոչ միայն իր սկզբունքներին հավատարիմ ու խղճի մտոք ընտրելու մեր սիրելի մայրաքաղաքի ապագան, այլև հաստատելու, որ կարող ենք կատարել արդար, թափանցիկ, վստահելի ընտրություն, կարող ենք հանրային ինքնակազմակերպման, փոխադարձ հարգանքի և օրինապաշտության լավագույն օրինակներ տալ:
Ոստիկանությունը հաշվարկել է իր ուժերը, և արված են բոլոր նախապատրաստական աշխատանքները, ինչպես ընտրությունների ընթացքում օրենքով վերապահված գործառույթները ողջ ծավալով իրականացնելու, այնպես էլ ընտրացուցակների վերջնական ճշգրտման, հանրության շրջանում իրավական քարոզչության, ոստիկանության անձնակազմերի մասնագիտական վերապատրաստման և մի շարք այլ ուղղություններով:
Ոստիկանությունը, ինչպես նախընտրական այս փուլում, այնպես էլ «Լռության օրը» և բուն ընտրությունների ընթացքում իր գործառույթներն իրականացնելու է պատշաճ, լիարժեք ու բացառապես օրենքի շրջանակներում:
Միևնույն ժամանակ, ակնկալում ենք մեր հանրության, քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների ու շարժումների, մեր բոլոր համաքաղաքացիների աջակցությունը, առանց որի անհնար է արձանագրել այն արդյունքները, որ ակնկալում ենք:
Քաղաքական ուժերին կոչ ենք անում բոլոր գործողություններն իրականացնել օրենքի շրջանակում, ձեռնպահ մնալ օրինականության և համակեցության կանոնների խախտումներից, դրսևորել հարգանք ու հանդուրժողականություն, առարկայական աջակցություն բերել ոստիկանության աշխատանքին:
Հասարակական կազմակերպություններին ու քաղաքացիներին կոչ ենք անում հավատարիմ մնալ մեր իսկ հռչակած սիրո ու համերաշխության սկզբունքին՝ միևնույն ժամանակ անհանդուրժող լինել օրենքի ցանկացած խախտման, ցանկացած իրավազանցության հանդեպ:
Նման դեպքերում անմիջապես դիմեք ոստիկանություն. մեր «Թեժ գիծը» գործում է, կարող եք ահազանգել ոստիկանության բաժիններ, իսկ ընտրությունների օրը՝ ընտրատարածքներում հերթապահող կամ շրջիկ խմբերին:
Ինչպես նախընտրական փուլում, այնպես էլ ընտրությունների օրը արձանագրված բոլոր խախտումները կստանան իրավական գնահատական և իրավական հետևանք կունենան: Օրենքը գործելու է ողջ ծավալով ու խստությամբ: Հանդուրժողականություն չի լինելու ոչ մի իրավախախտի, համակեցության սկզբունքները խախտողի, իրեն օրենքից գերադասողի հանդեպ, որովհետև, կրկնում եմ, մենք հերթական ընտրության չենք գնում, այս ընտրությունը միտված է ապագային, իսկ մեր պետության, մեր ժողովրդի, մեր երեխաների ապագան անսակարկելի է:
Վստահ եմ, որ մեր հասարակության բացարձակ մեծամասնության համոզմունքն եմ արտահայտում. բոլորս ենք շահագրգիռ՝ ունենալու բացառիկ և օրինակելի ընտրություններ և անելու ենք առավելագույնը այդ նպատակի համար: Ուստի մաղթում եմ բոլորիս միակամություն, օրինապաշտություն, միասին գործելու հաստատակամություն ու գործը հաջողությամբ պսակելու կամք: