ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Վալերիյ Օսիպյանը հոկտեմբերի 30-ին ոստիկանության ներկա և նախկին ծառայողների է ընդունել (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

31.10.2018 18:40 Նորություններ
Վալերիյ Օսիպյանը հոկտեմբերի 30-ին ոստիկանության ներկա և նախկին ծառայողների է ընդունել (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հոկտեմբերի 30-ին գործող, կադրերի ռեզերվում գտնվող և սեփական նախաձեռնությամբ ոստիկանությունում ծառայությունից ազատվելու ցանկություն ունեցողներին ընդունեց, լսեց, իրեն հետաքրքրող հարցերն ուղղեց ու ստորագրեց հրամանները՝ հաշվի առնելով նաև ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամների ու խորհրդականների կարծիքը։
Ընդունելությանը մասնակցող ոստիկանության ծառայողներից շատերը ցանկություն էին հայտնել փոխել ծառայության ոլորտն ու վայրը։ Համայնքային ոստիկանները պատրաստակամություն հայտնեցին ծառայությունը շարունակել քրեական հետախուզությունում՝ հավաստիացնելով, որ նույն եռանդով շարունակելու են ծառայել օրենքով ոստիկանությանը վերապահված խնդիրները լուծելուն և ցանկանում են հանցավորության դեմ պայքարի առաջնագծում կանգնել որպես քրեական հետախույզ։ Ոստիկանության պետը նրանց մասնագիտական պատրաստվածությունը ստուգելուց հետո հրահանգեց՝ ծառայել անբասիր, պարտականությունները կատարել անթերի և անտրտունջ, չկաշկանդվել օրինազանցի ո՛չ կարողությունից, ո՛չ հնարավորություններից՝ ուղենիշ ունենալով օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը։
Վալերիյ Օսիպյանը մանրամասն զրուցեց ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվող և կրկին շարք վերադառնալու ցանկություն ունեցող ոստիկանության աշխատակիցների հետ։ Հետաքրքրվեց կադրերի ռեզերվում հայտնվելու պատճառների մասին։ Մանրակրկիտ հարց ու պատասխանից հետո ոստիկանության պետը նպատակահարմար գտավ նրանց հնարավորություն տալ իրենց մասնագիտական գիտելիքներն ու կուտակած փորձը դարձյալ ծառայեցնել ի շահ պետության ու հասարակության։ Վալերիյ Օսիպյանը համակարգ վերադարձողներին ի գիտություն հիշեցրեց՝ կոռուպցիոն դրսևորումները պետք է բացառել․ սա նոր իրավիճակի և օրենքի պահանջ է։ Ճանապարհից շեղվողները կդատապարտվեն օրենքի ողջ խստությամբ։ «Այսուհետ ձեր առաջխաղացման լավագույն միջնորդը ձեր բարեխիղճ ու սրտացավ ծառայությունն է։ Առաջխաղացման դիմաց հայտնվող լավագույն շնորհակալությունը նույնպես՝ բարեխիղճ ու սրտացավ ծառայությունը»․- բոլորին հիշեցրեց Վալերիյ Օսիպյանն ու ստորագրեց հրամանները՝ նրանց հնարավորություն տալով ժպիտով արտասանելու՝ «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»։
Վալերիյ Օսիպյանն ընդունեց նաև ոստիկանությունում ծառայությունից ազատվելու ցանկությամբ աշխատակիցներին՝ պատճառներին անձամբ ծանոթանալու։ Նրանցից ոմանք 20-ից ավելի տարի ծառայում են ոստիկանությունում և ցանկանում էին թոշակի անցնել, ոմանք էլ նեղ անձնական պատճառներ ունեին։ Վալերիյ Օսիպյանը համոզվելով, որ նրանց որոշումը վերջնական է, և որոշման հիմքում ընկած չէ ոստիկանության որևէ ծառայողի ներգործություն, շնորհակալություն հայտնեց նրանց արդեն մատուցած ծառայությունների համար, ստորագրեց դիմումներն ու հաջողություն մաղթեց։ Քիչ չեն դեպքերը, երբ ոստիկանությունում ծառայությունից ազատվելու ցանկություն ունեցող անձինք Վալերիյ Օսիպյանի հետ հանդիպելուց հետո հրաժարվել են այդ մտադրությունից։ Հոկտեմբերի 30-ի ընդունելությունն այս առումով բացառություն չէր։ Համակարգում հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչի պաշտոն զբաղեցնող ծառայողներից մեկը, որը ոստիկանությունից ազատվելու ցանկություն ուներ և զեկուցագիր էր ներկայացրել, Վալերիյ Օսիպյանի հետ զրուցելուց հետո բոլորի ներկայությամբ հայտարարեց, որ ցանկանում է շարունակել ծառայությունը։