1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Վրաերթի ենթարկված տղամարդը մահացել է. փախուստի դիմած վարորդը ներկայացել է ոստիկանություն

08.11.2021 10:58 ՃՏ պատահարներ
Վրաերթի ենթարկված տղամարդը մահացել է. փախուստի դիմած վարորդը ներկայացել է ոստիկանություն

Նոյեմբերի 6-ին, ժամը 06.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 109-րդ կմ-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 50-60 տարեկան տղամարդու և դիմել փախուստի: Տղամարդը տեղում մահացել էր: Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների ձեռնարկած որոնողական և բացատրական աշխատանքի շնորհիվ բաժին է ներկայացել 34-ամյա տղամարդ և հայտնել, որ ժամը 05.30-ի սահմաններում իր վարած «BMW X6» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ճանապարհին քաղաքացուն վրաերթի է ենթարկել ինքը: «BMW X6» ավտոմեքենան, վնասված վիճակում, տեղափոխվել է ոստիկանության Ախուրյանի բաժին:
Նոյեմբերի 7-ին պարզվել է, որ վրաերթի ենթարկված տղամարդը 54-ամյա Սամվել Առաքելյանն է:
Կատարվում է նախաքննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: