Մահվան ելքով վրաերթ Սիսիանում
Հոկտեմբերի 3-ին, ժամը 19.40-ի սահմաններում, «ՎԱԶ 21061» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սիսիանի Չարենցի փողոցում վրաերթի է ենթարկել 1957 թ. ծնված Գագիկ Անդրեասյանին, որը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
