Վրաերթ Մրգաշատ գյուղում
Հունվարի 30-ին, ժամը 22.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում վրաերթի է ենթարկել 54-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
