Վրաերթ կատարած ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի
Հուլիսի 18-ին, ժամը 00.30-ին, «պոլիտրավմա» ախտորոշմամբ թիվ 1 համալսարանական հիվանդանոց դիմած քաղաքացին հայտնել է, որ ժամը 00.05-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը Մաշտոցի պողոտայում վրաերթի է ենթարկել իրեն և թողնելով դեպքի վայրը` հեռացել:
Ձեռնարկվում են միջոցառումներ վրաերթ կատարած վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
