Վրաերթ Երևանի Խորենացու փողոցում
Հոկտեմբերի 25-ին, ժամը 16.00-ին, «Հունդայի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Խորենացու փողոցում վրաերթի է ենթարկել 48-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
