Վրաերթ Գոշ-Աղավնավանք ճանապարհին
Մայիսի 14-ին, ժամը 08.40-ին, «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գոշ-Աղավնավանք ճանապարհի 8-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 54-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
