Վստահությունը չարաշահելով և խաբեությամբ
Փետրվարի 23-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի  ծառայողները, խարդախություն կատարելու կասկածանքով, Ապագա գյուղից բերման են ենթարկել նույն գյուղի բնակիչ, 1978 թ. ծնված  Խդր Ք.-ին:
Պարզվել է, որ նա և 1974 թ. ծնված Սուրեն Բ.-ն 2007 թ. մայիսին  Արշալույս գյուղի  մի բնակչից վերցրել են 300 պարկ ազոտական պարարտանյութ` գումարը հետո վճարելու նպատակով, սակայն վստահությունը չարաշահելով և խաբեությամբ չեն վճարել` պատճառելով  2.992.000 դրամի նյութական վնաս: 
Ձեռնարկվում են միջոցառումներ Սուրեն Բ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
