ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանը վնասազերծել է կացնով բանկ մտած տղամարդուն (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հունվարի 29՝ ժամը 13.50-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «VTB» բանկի Բաղրամյան պողոտայում գտնվող մասնաճյուղ կացնով մարդ է մտել։ Մասնաճյուղում ծառայություն իրականացնող ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանը վնասազերծել է այդ տղամարդուն։ Վերջինս դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից բերման է ենթարկվել։
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն։

 

Ոստիկանները հայտնաբերել են 5  հետախուզվողի

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելիս հունվարի 27-ին Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղից հայտնաբերել և բերման են ենթարկվել Սարգիս Թ.-ին, որը 2018թ. դեկտեմբերի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի մեղադրանքով:

 

***

Հունվարի 27-ին, ժամը 02.20-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի  ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Դուբայ-Երևան  չվերթի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի՝ 1972 թ. ծնված Ալեքսանդր Օ.-ն, որը 2014թ. ապրիլի 4-ից ՌԴ Խաբարովսկի երկրամասի ՆԳՆ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի  (խարդախությունը) 4-րդ մասի մեղադրանքով:

 

***

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 26-ին, ժամը 20.05-ին, Բագրատաշենի անցակետից հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1965 թ. ծնված Անդրանիկ Բ.-ն, որը 2018թ. մայիսի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

 

*** 

Ոստիկանության Սպիտակի բաժնի և ԱԱԾ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 26-ին, ժամը 16.10-ին, Երևան քաղաքի Նալբանդյան և Թումանյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվել է 1977 թ. ծնված Վրեժ Տ.-ն, որը 2018 թ.-ի մարտի 1-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի և ՀՀ քրեական օրենսգրքի  179 հոդվածի  (յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:

 

***

Հունվարի 28-ին ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ «Շիրակ» օդանավակայանում հայտնաբերվել և  ոստիկանության Թալինի բաժին բերման է ենթարկվել Մոսկվա-Գյումրի չվերթով ՀՀ ժամանած, 1991 թ. ծնված Արմեն Ս.-ն, որը 2017թ. հուլիսի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի  205 հոդվածի  (հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) 1-ին մասի մեղադրանքով:

 

 

Մոսկվայում հայ ոստիկաններին կամավոր ներկայացել են 4 հետախուզվող

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ՔՀԳՎ և ԵՔՎ օպերատիվ խմբին ՌԴ Մոսկվա քաղաքում կամավոր ներկայացել և հունվարի 27-ին, ժամը 01.30-ին, Մոսկվա-Երևան  չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1975 թ. ծնված Կարեն Ե.-ն, որը 2017թ. ապրիլի 21-ից հետախուզվում էր ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի  329 հոդվածի (պետական սահմանն ապօրինի հատելը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

 

***

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ՔՀԳՎ և ԵՔՎ օպերատիվ խմբին ՌԴ Մոսկվա քաղաքում կամավոր ներկայացել և հունվարի 27-ին, ժամը 01.30-ին, Մոսկվա-Երևան   չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1984 թ. ծնված Արման Մ.-ն, որը 2014թ. մարտի 28-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ոստիկանության ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 1-ին մասի մեղադրանքով:

 

***

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ՔՀԳՎ օպերատիվ խմբին ՌԴ Մոսկվա քաղաքում կամավոր ներկայացել և հունվարի 28-ին, ժամը 15.10-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1957 թ. ծնված Անահիտ Հ.-ն, որը 2011թ. հուլիսի 9-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի (կաշառք ստանալը) 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի մեղադրանքով:

 

***

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Սպիտակի բաժնի ծառայողների համատեղ անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ ՔՀԳՎ օպերատիվ խմբին ՌԴ Մոսկվա քաղաքում կամավոր ներկայացել և հունվարի 28-ին, ժամը 15.10-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1963 թ. ծնված Կարեն Ս.-ն, որը 2018թ. մայիսի 12-ից ոստիկանության Սպիտակի բաժնի կողմից հետախուզվում էր ոստիկանության ՀՀ քրեական օրենսգրքի 312 հոդվածի (կաշառք տալը) 2-րդ մասի մեղադրանքով:

 

Բացատրական աշխատանքի շնորհիվ ոստիկանություն է ներկայացել 11 հետախուզվող

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և  բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 26-ին, ժամը 17.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 1978 թ. ծնված Կարեն Ի.-ն, որը 2018թ. հուլիսի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը)  1-ին մասի մեղադրանքով:

***

 

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 27-ին, ժամը 02.25-ին, կամավոր բաժին է ներկայացել 1991 թ. ծնված Գարիկ Մ.-ն, որը 2013թ. փետրվարի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 377 հոդվածի (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը) 2-րդ մասի մեղադրանքով:

 

***

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 26-ին, ժամը 14.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 1980 թ. ծնված Վիգեն Հ.-ն, որը  հունվարի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով:

Պարզվել է, որ 2008 թ. նոյեմբերի 3-ից Վիգեն Հ.-ն հետախուզվում էր նաև ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի ՆԳԲ-ի կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի  2-րդ մասի մեղադրանքով:

 

***

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 26-ին, ժամը 15.20-ին, կամավոր բաժին է ներկայացել 1965 թ. ծնված Գագիկ Ս.-ն, որը 2018թ. հոկտեմբերի 23-ից Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:

    

***

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում  հունվարի 26-ին, ժամը 06.15-ին, Մոսկվա-Երևան չվերթով ինքնակամ ՀՀ է վերադարձել 1983 թ. ծնված Բաբկեն Բ.-ն, որը 2017թ. հոկտոմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի  179 հոդվածի  (յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:

 

***

Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ  հունվարի 26-ին, ժամը 12.00-ին, բաժին է կամավոր ներկայացել 1978 թ. ծնված Արկադի Կ.-ն, որը 2015թ-ի ապրիլի 6-ից ՌԴ ՆԳՆ Թաթարստանի Հանրապետության Ազնակաևոյի ոստիկանության բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 111 հոդվածի (միջին ծանրության մարմնական վնասվածք հասցնելը) 1-ին մասի մեղադրանքով:

 

***

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 28-ին, ժամը 16.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 1986 թ. ծնված Հրաչյա Գ.-ն, որը 2018թ. դեկտեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի  184 հոդվածի  1-ին մասի մեղադրանքով:

 

***

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ  հունվարի 28-ին, ժամը 06.45-ին, կամավոր բաժին է ներկայացել 1983 թ. ծնված Արթուր Խ.-ն, որը 2012թ. հոկտեմբերի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-176 հոդվածի  (կողոպուտի փորձը) 2-րդ մասի 4-րդ կետի մեղադրանքով:

 

***

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 28-ին, ժամը 20.10-ին, Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռով կամավոր ՀՀ է ժամանել 1974 թ. ծնված Վարդուշ Ե.-ն, որը 2014թ. դեկտեմբերի 4-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի  178 հոդվածի (խարդախությունը)  2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:

 

***

Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 28-ին, ժամը 03.35-ին, Մինսկ-Երևան չվերթով ՀՀ է ժամանել 1979 թ. ծնված Արմեն Ս.-ն, որը 2017թ. մայիսի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 214 հոդվածի 2-րդ մասի, 325 հոդվածի  (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի և 184 հոդվածի (գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) 2-րդ մասի մեղադրանքներով:

 

***

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ  հունվարի 29-ին, ժամը 02.50-ին, Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո կամավոր բաժին է ներկայացել Իտալիայի Հանրապետության քաղաքացի, 1962 թ. ծնված Ֆիլիպպո Դ.-ն, որը  2018թ. դեկտեմբերի 28-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-312 հոդվածի (կաշառք տալու փորձը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

 

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: