1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Վիճաբանություն, հարվածներ, դատաբժշկի ուղեգրեր

Հունիսի 16-ին, ժամը 17.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Սոնա Մ.-ն և հայտնել, որ Երևանի Պարոնյան փողոցի թիվ 25Ա շենքի բակում բակի տղաները ծեծել են իր հորը, իսկ հիմա հարձակվել են իր և քրոջ վրա, իսկ ժամը 17.15-ին Սոսե Մ.-ից ահազանգ է ստացվել, որ Պարոնյան փողոցի թիվ 28/Ա հասցեում կռիվ է:
Նույն օրը, ժամը 19.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «գագաթ-ճակատային շրջանի սալջարդ, պատռած վերք, կրծքավանդակի թիկնային մակերեսի և վերջույթի փափուկ հյուսվածքների քերծվածքներ, ծոծրակ գագաթային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1951 թ. ծնված Հակոբ Մ.-ն, որը հայտարարել է, որ բակում ծեծի է ենթարկվել հարևանների տղաների կողմից:
Մեկնած օպերատիվ խմբին ժամը 21.30-ին Հակոբ Մ.-ն հաղորդում է տվել, որ ժամը 17.00-ին Պարոնյան փողոցի թիվ 28/Ա շենքի բակում իր հարևանը` 1991 թ. ծնված Հայկ Ջ.-ն, վիճաբանության ժամանակ, հարվածներ է հասցրել իր գլխին և պատճառել վնասվածքներ:
Նույն օրը, ժամը 22.00-ին, Հայկ Ջ.-ն հաղորդում է տվել, որ ժամը 16.00-ին նույն վիճաբանության ժամանակ Հակոբ Մ.-ն փայտի կտորով հարվածել է իր դեմքին և պատճառել վնասվածք:
Նշանակվել են ԴԲՓ-ներ:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: