Վիճաբանություն և վնասվածքներ
Նոյեմբերի 26-ին, ժամը 17.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 1995 թ. ծնված Լիպարիտ Ա.-ն և 1995 թ. ծնված Ռոլանդ Մ.-ն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, Լիպարիտ Ա.-ն և Ռոլանդ Մ.-ն Արմավիր քաղաքի ավտոկայանի տարածքում վիճաբանել են 1994 թ. ծնված Արսեն Մ.-ի և ոմն Էդգարի հետ, որի ընթացքում ստացել են վնասվածքները:
Նույն օրը, ժամը 20.30-ին, Արսեն Մ.-ն Նալբանդյան գյուղից բերման է ենթարկվել բաժին և խոստովանել, որ իր մոտ եղած դանակով ինքն է հարվածել Լիպարիտ Ա.-ին և Ռոլանդ Մ.-ին:
Արսեն Մ.-ն ձերբակալված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ ոմն Էդգարի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: