ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Վիճաբանություն և վնասվածքներ /ԼՐԱՑՎԱԾ/

Սեպտեմբերի 20-ին, ժամը 19.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.00-ին «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1970 թ. ծնված Հրավարդ Ս.-ն:
Նույն օրը, ժամը 21.15-ին, ոստիկանության Մարտունու բաժնից հեռախոսագիր է ստացվել, որ Հրավարդ Ս.-ն «կրծքավանդակի սալջարդ, ուղեղի ցնցում» ախտորոշմամբ տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն, որտեղ նրա հարազատները հայտնել են, որ վնասվածքները ստացել է ծեծի հետևանքով:
Հրավարդ Ս.-ն անգիտակից վիճակում տեղափոխվել է Երևան` նեղ մասնագիտական բուժօգնության:
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, Վարդենիս-Երևան ճանապարհի 1-ին կմ-ին, վիճաբանության ժամանակ, 1976 թ. ծնված Մարտին Հ.-ն, 1987 թ. ծնված Զոհրաբ Կ.-ն և 1987 թ. ծնված Հրանտ Շ.-ն ծեծի են ենթարկել Հրավարդ Ս.-ին և պատճառել վնասվածքները:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Վարդենիսի և Գավառի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ սեպտեմբերի 22-ին, ժամը 20.00-ին, Հրանտ Շ.-ն կամավոր ներկայացել է Գավառի բաժին և հայտնել, որ մասնակցել է սեպտեմբերի 20-ին Վարդենիս-Երևան ճանապարհին տեղի ունեցած վիճաբանությանը:
Նույն օրը, ժամը 21.00-ին, Հրանտ Շ.-ն ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 29-ին, ժամը 18.20-ին, Մարտին Հ.-ն կամավոր ներկայացել է ոստիկանության Գավառի բաժին և հայտնել, որ մասնակցել է  սեպտեմբերի 20-ին Վարդենիս-Երևան ճանապարհին տեղի ունեցած վիճաբանությանը:
Ձեռնարկվում են միջոցառումներ Զոհրաբ Կ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: