Վիճաբանություն սուպերմարկետի հետնամասում
Մայիսի 20-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի մոտ վիճաբանություն է:
Ժամը 18.50-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «գլխի տրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1991 թ. ծնված Գևորգ Ա.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ անձինք Կոմիտասի պողոտայի 52 հասցեում գտնվող սուպերմարկետի հետնամասում, վիճաբանության ժամանակ, ծեծի են ենթարկել Գևորգ Ա.-ին և 1994 թ. ծնված Ռուբեն Ս.-ին` պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ժամը 20.30-ին Գևորգ Ա.-ից ընդունվել է հաղորդում, իսկ Ռուբեն Ս.-ն հրաժարվել է հաղորդում տալուց:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են, որ նրանց ծեծի է ենթարկել 1997 թ. ծնված Էդգար Ե.-ն, որը մայիսի 26-ին, ժամը 16.40-ին, ներկայացել է բաժին և խոստովանել կատարածը:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: