1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Վիճաբանություն ռեստորանում

Օգոստոսի 11-ին, ժամը 21.35-ին,   ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ անձը և հայտնել, որ  Լենինգրադյան փողոցում գտնվող  մի ռեստորանում  մի խումբ անձինք վիճաբանում են:  
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից բերման է ենթարկել 18 անձանց:
Պարզվել է, որ  ռեստորանում տեղի ունեցող միջոցառման մասնակիցներից 1982 թ. ծնված Կարեն  և 1988 թ. ծնված Դավիթ Ղ.-երը ու ոմն Գագիկ   վիճաբանության մեջ են մտել Կորյուն  Ե.-ի հետ, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց, ապա վիճաբանությունը շարունակվել է միջոցառնման մյուս մասնակիցների միջև և մոտ 20-25 րոպե տևողությամբ զուգորդվել  փոխադարձ խուլիգանական հայհոյանքներով, ինչի հետևանքով խախտվել է  ռեստորանային համալիրի բնականոն աշխատանքը և վնասվել գույքը:
Վիճաբանության ժամանակ Կորյուն  Ե.-ն ստացել է քթի վնասվածք, իսկ Կարեն Ղ.-ն «ճակատային շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնություն է ստացել հիվանդանոցում և հեռացել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական  միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները  պարզելու ուղղությամբ:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: