ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Վիճաբանություն Գառնիի հեթանոսական տաճարի մոտ

Հուլիսի 29-ին, ժամը 12.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Գառնիի տաճարի դիմաց վիճաբանություն է:
Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նույն օրը, Գառնիի  տաճարի մոտ 1955 թ. ծնված Լևոն Լ.-ն, 1966 թ. ծնված Գոհար Լ.-ն, 1956 թ. ծնված Թամարա Լ.-ն, 1984 թ. ծնված Արմեն Լ.-ն և 1962 թ. ծնված Գրիգոր Հ.-ն, 1992 թ. ծնված Կարեն Հ.-ն, 1952 թ. ծնված Սամվել Հ.-ն և 1977 թ. ծնված Վահե Հ.-ն  վիճաբանել են, որի ընթացքում միմյանց պատճառել են մարմնական վնասվածքներ: Նրանք ներկայացել են ոստիկանության Կոտայքի բաժին:
Վահե Հ.-ն ոստիկանությունում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 11.30-ի սահմաններում,  տաճարի մոտ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդն իր մտերիմների հետ ծեծի են ենթարկել իրեն, հորը` Սամվել Հ.-ին, և եղբորը՝ Կարեն Հ.-ին` պատճառելով վնասվածքներ: Այդ ընթացքում մոտ 30 րոպե  տվել են հայհոյանքներ՝ հասարակության հանդեպ դրսևորելով անհարգալից վերաբերմունք:
Նյութերի նախապատրաստման ընթացքում «Օպել»-ի վարորդ Լևոն Լ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 11.30-ի սահմաններում, ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ վիճաբանել է տաճար այցելած, իրեն անծանոթ «Ջիպ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի հետ, որից հետո վերջինս և նրա հետ եղած տղաները ծեծի են ենթարկել իրեն, եղբորը` 1959 թ. ծնված Մամիկոն Լ.-ին, կնոջը՝ Թամարա Լ.-ին, քրոջը՝ Գայանե Լ.-ին՝ պատճառելով վնասվածքներ, նաև նրանց կողմից հնչեցվել են հայհոյանքներ:
Նշանակվել են ԴԲՓ-ներ:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: