Վարդենիսի ոստիկանները՝ Էջմիածնում
19.09.2017 10:05
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները սեպտեմբերի 16-ին, ժամը 19.00-ին, Էջմիածին քաղաքի կենտրոնական հրապարակից հայտնաբերել և բերման են ենթարկել 1997 թ. ծնված Արա Մ.-ին, որը սեպտեմբերի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի (գողության փորձը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: