Հանձնեց զոհված հորը պատկանող ատրճանակն ու փամփուշտները
Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1983 թ. ծնված Արմեն Հ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն 1 ատրճանակ և տարբեր տրամաչափի 45 փամփուշտ ու հայտնել, որ դրանք հայտնաբերել է անասնագոմի տանիքը վերանորոգելիս, և պատկանել է 1994 թ. զոհված հորը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: