Ստեփանավան–Վանաձոր ճանապարհին
Հունվարի 14-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Ստեփանավան–Վանաձոր ճանապարհի 6-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ -2121» և «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենաներ:
Բախման հետևանքով «ԳԱԶ-24»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
