ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Հանդիպում-քննարկում ՀՀ ոստիկանության շտաբում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հանդիպում-քննարկում ՀՀ ոստիկանության շտաբում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունիսի 12-ին ոստիկանության շտաբում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում ոստիկանության և ոստիկանության համակարգում գործող ՁՊՎ-ներում հասարակական դիտորդների խմբի ներկայացուցիչների միջև, որին մասնակցում էին ոստիկանության շտաբի պետ Արամ Զաքարյանը, իրավաբանական վարչության պետ Հովհաննես Քոչարյանը, հերթապահ ծառայության վարչության պետ Վահրամ Աբրահամյանը և հասարակական դիտորդների խմբի անդամները` խմբի նախագահ Հասմիկ Սահակյանի գլխավորությամբ:
Արամ Զաքարյանը բարձր գնահատելով հասարակական դիտորդների խմբի և ոստիկանության միջև արդյունավետ փոխհամագործակցությունը` նշեց, որ ՁՊՎ-ների հիմնախնդիրները ոստիկանության ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են, բարելավվել են ՁՊՎ-ների նյութակենցաղային պայմանները, բարձրացել է վարչակազմերի իրավագիտակցությունը, իսկ ոստիկանության շտաբի համապատասխան բաժանմունքի միջոցով ամենօրյա հսկողություն է սահմանվում դիտորդների խմբի կողմից ՁՊՎ-ներում արձանագրվող թերությունների և խախտումների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների վրա, իրենց պարտականություններում թերացած ոստիկանության ծառայողները ենթարկվում են կարգապահական պատասխանատվության:
Ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ Վահրամ Աբրահամյանը նշեց, որ դիտորդների խմբի անդամների հետ համագործակցության արդյունքում՝ ձերբակալված անձանց իրավունքների և նրանց նյութակենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ բավականին խնդիրներ են լուծվում, հայտնաբերված թերություններն ու խախտումները դառնում են լայն քննարկման առարկա և կարճ ժամանակահատվածում դրանք վերացվում են: ՁՊՎ-ների վարչակազմերի հետ տարվում են աշխատանքներ՝ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերը պարբերաբար ուսումնասիրելու ուղղությամբ, գործնական-մեթոդական օգնություն ցուցաբերելու և տեղերում ՁՊՎ-ների խնդիրներին ծանոթանալու համար հերթապահ ծառայության վարչության ղեկավարությունն ու աշխատակիցները պարբերաբար այցելություններ են կատարում ոստիկանության մարզային վարչություններ:
Ոստիկանության իրավաբանական վարչության պետ Հովհաննես Քոչարյանը նշեց, որ ինչպես հասարակական դիտորդների խումբն, այնպես էլ ՁՊՎ-ների վարչակազմերն իրենց գործունեությունն իրականացնելիս պետք է ղեկավարվեն բացառապես գործող օրենսդրությամբ և դրանից բխող հրաման-հրահանգներով:
Դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Սահակյանն ավարտին գոհունակություն հայտնեց հանդիպում-քննարկումից՝ առաջարկելով նմանատիպ միջոցառումները դարձնել հաճախակի, ինչը հնարավորություն կտա արագ և արդյունավետ լուծում տալու ՁՊՎ-ներում ստեղծված հիմնախնդիրներին: