Սվին-դանակ՝ մահճակալի տակից
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, մի քրեական գործի նախաքննության ընթացքում, 1963 թ. ծնված Իշխան Ա.-ի տան խուզարկությամբ՝ ննջարանի մահճակալի տակից, հայտնաբերել են ինքնաձիգի սվին-դանակ, որն ուղարկվել է փորձաքննության:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: