ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանները թարմ հետքերով բացահայտեցին Էջմիածնում հրազենի գործադրմամբ կատարված սպանությունը

24.02.2020 14:43 Սպանություն

Փետրվարի 22-ին' ժամը 11․50-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 36-ամյա տղամարդու դի: Բուժհաստատություն մեկնած ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական անհետաձգելի միջոցառումներ, պարզել են, որ Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան փողոցի թիվ 304 հասցեում 36-ամյա տղամարդու ուղղությամբ ինքնաձիգով կրակել է Էջմիածնի բնակիչ, 62-ամյա մի տղամարդ, որը դեպքի վայրից հեռանալիս թողել է հանցագործության գործիք ինքնաձիգը։ Բացահայտման աշխատանքներին միացած ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ դեպքի օրը, ժամը 13-ի սահմաններում, կասկածվողը ներկայացել է ոստիկանություն, ապա տեղափոխվել տարածքային քննչական բաժին ու ձերբակալվել: Դեպքի վայրում հայտնաբերված գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգն ու պարկուճներն ուղարկվել են փորձաքննության։ Սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: