ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանները հայտնաբերել են 2018-ի ապրիլին Էջմիածնի հրապարակում սպանություն կատարած անձին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

23.05.2019 16:07 Սպանություն

Մայիսի 22-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, ստացած օպերատիվ տվյալները քրեական հետախուզության գլխավոր վարչության, Արմավիրի մարզային վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի գործընկերների հետ իրացնելով, հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել սպանության մեղադրանքով հետախուզվող 52-ամյա մի տղամարդու։ Էջմիածնում հաշվառված տղամարդը հետախուզվում էր անցած տարվա հունիսի 7-ից, խափանման միջոցը՝ կալանք։ Դեպքը տեղի էր ունեցել 2018 թվականի ապրիլի 23-ին Էջմիածնի Կենտրոնական հրապարակում։ Կոմիտասի հուշարձանի մոտ ծագած վեճի ընթացքում 52-ամյա տղամարդը, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, դանակով հարվածել էր Էջմիածնի մի բնակչի նրա կրծքավանդակին։ Հիվանդանոց տեղափոխված տղամարդը դեպքից երեք ժամ հետո մահացել էր։ Հարուցվել էր քրեական գործ սպանության հատկանիշներով։ Անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ու քննչական գործողություններով դեպքի մի շարք հանգամանքներ պարզելուց հետո որոշում էր կայացվել 52-ամյա տղամարդուն ներգրավել որպես մեղադրյալ և հայտարարել հետախուզում։
Հայտնաբերված հետախուզվողին ոստիկանները ներկայացրել են դեպքի նախաքննությունը վարող Վաղարշապատի քննչական բաժին։
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

 

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: