Սպանության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ նախաքննական մարմնին
 
                                            Տարված բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն է ներկայացել 37-ամյա Սամվել Ս.-ն, որը սեպտեմբերի 23-ից ոստիկանության Ճամբարակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (Սպանությունը) մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					