ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Սպանության փորձ Մալաթիայում․ ոստիկանները կասկածյալին բերման են ենթարկել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

 

Ապրիլի 5-ին՝ ժամը 8-ն անց 25-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում ստացվեց, որ Անդրանիկի փողոցի թիվ 90 շենքում մի տղամարդու են կրակել։ 1-02 համարով ահազանգած քաղաքացին հայտնել էր նաև, որ կրակողը վնասազերծված է։ Նշված հասցե մեկնեց ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումը։ Նախապես դեպքի վայր հասան մոտակայքում շրջիկ ծառայություն իրականացնող պարեկային ոստիկանները։ Նրանք վնասազերծված տղամարդուն սպանության փորձ կատարելու կասկածանքով բերման ենթարկեցին ոստիկանության Մալաթիայի բաժին։ Մայրաքաղաքում ապրող 57-ամյա Հարություն Սարգսյանին ոստիկանները ներկայացրին տարածքային նախաքննական մարմնին, որտեղ կասկածյալը ձերբակալվեց։
Նախնական տվյալներով՝ Սարգսյանը թմբուկավոր ատրճանակով կրակել է Անդրանիկի 90 շենքում ապրող 40-ամյա մի բնակչի ուղղությամբ։ Վերջինս վնասազերծել է կրակողին։ Ոստիկանների ժամանելուց հետո հրազենային վնասվածքներ ստացած տղամարդը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Գնդակներից մեկը դիպել է որովային, մյուսը՝ ազդրին։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է թմբուկավոր ատրճանակ և երկու գնդակ, որոնք առգրավվել են՝ հետագա գործողությունների համար։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։
Սպանության փորձի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։ Կատարվածի հանգամանքները քննությամբ պարզվում են։


***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: