1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Սուրճի պատրաստման սարքի դռները կոտրելով՝ մետաղադրամներ են գողացել, իսկ շենքերից մեկի բակից՝ հեծանիվներ

17.09.2014 11:35 Գողություն

Սեպտեմբերի 14-ին, ժամը 03.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները Երևանի Մոսկովյան և Աբովյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, Մարաշի բաժանմունք են ներկայացրել 1997 թ. ծնված Հրաչյա Պ.-ին:
Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 02.30-ին, իր ընկերներ ոմն Հայկի և Արտաշի հետ Նալբանդյան փողոցի թիվ 128 հասցեի հարևանությամբ տեղադրված սուրճի պատրաստման սարքի դռները կոտրելով՝ գողացել են մետաղադրամներ:
Վնասի չափը պարզվում է:

***
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հրաչյա Պ.-ն սեպտեմբերի 2-ին, ժամը 08.00-ին, իր ընկեր ոմն Արտաշի հետ Մ. Խորենացու փողոցի թիվ 27 շենքի դիմացի բակից գողացել են նույն շենքի բնակիչներ՝ 1972 թ. ծնված Արուսյակ Ա.-ին և 1994 թ. ծնված Սոնա Ս.-ին պատկանող «Ռամբո» ֆիրմայի հեծանիվները` պատճառելով 55.000 և 60.000 դրամի վնաս:

***

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի և Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արտաշը 1995 թ. ծնված Արտաշես Ա.-ն է, որը սեպտեմբերի 15-ին, ժամը 14.00-ին, բերման է ենթարկվել Մարաշի բաժանմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ ո Հայկի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: