ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Կենտրոնականի քրեական հետախույզները գողության դեպքեր են բացահայտել, այդ թվում՝ սննդի կետից կատարված

03.12.2020 16:16 Գողություն

Նոյեմբերի 18-ին, ժամը 21-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ նույն օրը Մաշտոցի պողոտայի սննդի կետերից մեկի հանդերձարանի պահարաններից գողություն են արել։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը սննդի կետում արձանագրեց, որ հափշտակել են գանձապահների դրամապանակները, որոնց մեջ եղել են գումար, նույնականացման և բանկային քարտեր:
Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ գողությունը կատարել է Սպիտակի 42-ամյա մի բնակիչ։
Նա դեկտեմբերի 1-ին մայրաքաղաքի Անդրանիկի և Րաֆֆու փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանություն, տվեց խոստովանական բացատրություն:
Հետագա միջոցառումներով պարզվեց նաև, որ տղամարդը նոյեմբերի 30-ին «Մետրոնոմ» առևտրի կենտրոնի մի խանութ-սրահի սեղանի վրայից գողացել է այֆոն:
Վնասի չափը պարզվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: