ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Արտաքին թշնամու և հանցավոր տարրերի դեմ պայքարում կյանքը տված ոստիկանները. Սյունյաց լեռներին հավերժ փողփողացող անուններ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արտաքին թշնամու և հանցավոր տարրերի դեմ պայքարում կյանքը տված ոստիկանները. Սյունյաց լեռներին հավերժ փողփողացող անուններ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոլորանները հաղթահարելով՝ հասնում ենք Կապան՝ Խուստուփի լեռան ստորոտին՝ Ողջի գետի հովտում փռված քաղաքը, որի հարուստ կենսագրության էջերը հերոսական դրվագներով բազմապատկվեցին Արցախյան ազատամարտի տարիներին:
Ոստիկանության Կապանի բաժնի բակում հուշակոթող կա՝ քարե անանց հիշողություն՝ Արցախյան ազատամարտի տարիներին Սյունյաց աշխարհի պաշտպանության համար զոհված ոստիկանների մասին: Երբ հայրենիքը վտանգի մեջ էր, նրանք հանցավորության դեմ պայքարին զուգահեռ՝ նաեւ սահման պահող զինվոր էին:
Այդպես է բոլոր ժամանակներում. երբ հայրենիքը հայտնվում է փորձության մեջ, ոտքի են կանգնում ազգի քաջորդիները: Այդպես էր նաեւ Արցախյան ազատամարտի տարիներին. ազգի քաջորդիները Հայրենիքի հանդեպ պարտականությունը իրենց կյանքի գործը դարձրին ու կերտեցին Հաղթանակը: Ցավոք, շատերը նաեւ կյանքի գնով:
...Կապանի ներքին գործերի բաժնի աշխատակիցներ միլիցիայի մայոր Մարտուն Գրիգորյանն ու միլիցիայի լեյտենանտ Անդրանիկ Հովհաննիսյանը զոհվեցին նույն օրը՝ 1992 թվականի ապրիլի 24-ին՝ Կապան մտնող ճանապարհին ծառայություն կատարելիս:
Ճանապարհի այդ հատվածը հակառակորդի գնդակոծությունների թիրախ էր. կրակում էին վերեւից՝ անտեսանելի, հարմար դիրքից:
Մեր ուղեկիցները՝ Կապանի բաժնի նախկին ու ներկա աշխատակիցները, այսօրվա պես հիշում են 25-ամյա վաղեմության դեպքը: Գիտեին, որ ապրիլի 24-ին ազերիները ինչ¬որ դավադիր գործողության կդիմեն, ուստի բնակիչների անվտանգությունն ապահովելու համար ուժեղացված ծառայության անցան դիրքերում:
Միլիցիայի օպերատիվ խմբերից մեկը դիրքավորվեց քաղաք մտնող ճանապարհահատվածում՝ ապահովելով մարդկանց անվտանգ տեղաշարժը: Բայց իրենք ասես թշնամու ափի մեջ էին, գնդակոծության թիրախ: Ու բարձունքից թափվեց մահաբեր «կարկուտը»...
Երկու զոհ, ծանր վիրավորներ...
Ծանր վիրավորներից մեկն էլ պետավտոտեսչության ավագ տեսուչ Բենիամին Մարգարյանն էր. նա ուշ իմացավ ծառայակից ընկերների՝ Մարտուն Գրիգորյանի ու Անդրանիկ Հովհաննիսյանի զոհվելը. բժիշկները պայքարում էին իր կյանքի համար...
Իսկ դեպքի վայր հասածները հիշում են օրվա մանրամասները: Հետո պատմում են, թե ինչ ծանր առաքելություն էր բաժին ընկել Կապանի ոստիկաններին. «Մեզ համար տուն հասկացություն չկար, մեր տունը բաժինն էր: Ցանկացած պահի կարող էր օժանդակ ուժերի կարիք լինել: Բնակիչների անվտանգությունն էինք ապահովում, հերթափոխով սահման էինք մեկնում»: Հետո հավելում են՝ մեր տունն էինք պահում, մեր հողը:
Այնուհետեւ մեզ ուղեկցում են հյուսիսից Կապանն օղակող բարձունքը: Հատկապես այստեղից էր քաղաքը ժամանակ առ ժամանակ գնդակոծվում: Իսկ 1992-ի ապրիլի 24-ից սկսած՝ հինգ օր ու գիշեր գնդակոծությունը չէր դադարում...
Հիշում է ոստիկանության Կապանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Հայկ Հովհաննիսյանը. «Ազերիները շատ հարմար դիրք ունեին, կարծես քաղաքը բռի մեջ լիներ. իրենց տեսադաշտում էինք, ու ինչ զենքից ասես՝ կրակում էին...»:
Դավիթ Մեսրոպյան, Գրիգոր Մարության, Հայկ Հովհաննիսյան, Սարմեն Ղազարյան, Բենիամին Մարգարյան... Իրենց մասին լռելով՝ ծառայակից ընկերներին են հիշում...
Հետո հպարտությամբ ցույց են տալիս իրենց բարձունք հասցրած «Վիլիս»-ն ու ասում՝ մարտական ընկեր է, բազմաթիվ անգամներ գնդակոծվելով՝ փրկել է իրենց կյանքն ու հիմա էլ իրենց հետ է...
Սահմանամերձ տարածքի հոգեբանությունն այլ է. այստեղ հայրենիքի սահմանը սկսվում է քո տնից, քո փողոցից, ու պարտավոր ես առանց վարանելու զինվորը լինել քո տան, քո քաղաքի... Կապանի ոստիկանները՝ շարքայինից գնդապետ, այդ գիտակցությամբ էին ծառայում, երբ Հայրենիքը վտանգի մեջ էր...
Հրաժեշտ ենք տալիս ոստիկանության Կապանի բաժնի նախկին ու ներկա աշխատակիցներին: Նրանք անցել են պատերազմի փորձություններով, ընկերոջ կորստի ցավ են տեսել, ու պատվով են կրել Հայրենիքի զինվոր լինելու գերագույն պատասխանատվությունը:

Հասմիկ ՊՈԴՈՍՅԱՆ