1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Սիգի ապօրինի որսի և դրա վաճառքի կանխարգելմանն ուղղված միջոցառումները շարունակվում են

Սիգի ապօրինի որսի և դրա վաճառքի կանխարգելմանն ուղղված միջոցառումները շարունակվում են

Հունվարի 5-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կնունյանց փողոցի սուպերմարկետի մոտ սիգ տեսակի ձուկ են վաճառում:
Մեկնած ոստիկանները հայտնաբերել են սիգ վաճառող 44-ամյա տղամարդուն և ներկայացրել բաժին։ Տղամարդը բացատրություն է տվել, որ ձկները գնել է Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակի տարածքից և ոստիկաններին է ներկայացրել 195 սիգ ձուկ։
Նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, Սևանա լճից սիգ ձկնատեսակի ապօրինի որսի կանխարգելման նպատակով, ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների, ճանապարհային ոստիկանների, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների համատեղ միջոցառումների արդյունքում Ծովագյուղ-Շորժա-Ճամբարակ ճանապարհին տեղակայված անշարժ պահակետում ստուգվել է 46-ամյա տղամարդու վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան։ Հայտնաբերվել է ապօրինի որսած 92 սիգ։ Առգրավվել է ձկնորսական ցանց:
Հունվարի 6-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի արագ արձագանքման բաժնի, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի և ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների համատեղ ծառայության ժամանակ Ծովագյուղ գյուղի մոտակայքում հայտնաբերվել է 41-ամյա տղամարդու ձկնորսական նավակը, որի մեջ եղել է ապօրինի որսած սիգ տեսակի 10 ձուկ և ձկնորսական ցանց:
Բնությանը պատճառված վնասի չափը պարզվում է:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: