Պարզաբանում
 
                                            Վերջերս շահարկվում է քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակներում կրկնվող անհատական տվյալներով անձանց առկայությունը: Հիմնազուրկ դատողություններով փորձեր են արվում երևույթը ներկայացնել որպես կեղծիք: 
Պարզաբանում ենք, որ այս պահի դրությամբ ցուցակներում առկա են 109 անհատական տվյալների համընկումով 218 ընտրողներ, որոնք տարբեր անձինք են:
Կից ներկայացվում է միևնույն անհատական տվյալներ ունեցող (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ) անձանց ցանկը:


 
    					 
    					 
    					 
    					 
    					