ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Սարգիս Ստեփանյանին նվիրված մեծարման երեկո` «Դինամո» մարզական հասարակական կազմակերպությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

27.12.2017 10:21 Միջոցառումներ
Սարգիս Ստեփանյանին նվիրված մեծարման երեկո` «Դինամո» մարզական հասարակական կազմակերպությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դեկտեմբերի 22-ին Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպությունում տեղի ունեցավ բազկամարտի աշխարհի գավաթակիր, մայոր Սարգիս Ստեփանյանին նվիրված մեծարման երեկո։
Ներկաները դիտեցին մայոր Ստեփանյանի կյանքի ու գործունեության, անցած ուղու մասին տեսաֆիլմ։ Նա ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման ժամանակ, վիրավոր ընկերոջ կյանքը փրկելիս ականի պայթյունից ստացել է վիրավորում՝ կորցնելով երկու ոտքերն ու աջ ձեռքը։
Ի դեպ, օրերս, Սարգիս Ստեփանյանը Լեհաստանի Ռումիա քաղաքում բազկամարտի աշխարհի գավաթի առաջնությունում դարձավ աշխարհի չեմպիոն։
Միջոցառմանը ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի անունից ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ Գառնիկ Հայրապետյանը Սարգիս Ստեփանյանին պարգևատրեց «Դինամո 90-ամյակ» հոբելյանական մեդալով, և շնորհվեց նրան պատվավոր դինամոյականի կոչում։