Սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով
Նոյեմբերի 1-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1953 թ. ծնված Լիդա Փ.-ն, որը 2003 թ. փետրվարի 19-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
