Ավազակության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
Նոյեմբերի 26-ին, ժամը 22.30-ին, Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 51-ամյա Խոսրով Մ.-ն, որը 1999 թ. դեկտեմբերի 22-ից ՌԴ Կրոպոտկին քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
