ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր ծանր մարմնական վնաս պատճառելու մեղադրանքով
Մարտի 28-ին, ժամը 15.45-ին, ոստիկանության Թալինի բաժին է ներկայացել 1971 թ. ծնված Հովհաննես Ի.-ն, որը 2011 թ. փետրվարի 8-ից ՌԴ Նիժեգորոդսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ծանր մարմնական վնաս պատճառելու մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: