ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանության Երևան քաղաքի բաժիններում մի խումբ անձինք հանձնել են հրազեններ ու ռազմամթերք

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումներում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների և վետերանների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ Երևանում բնակվող մի կին բաժին էր բերել «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու տարբեր տրամաչափի փամփուշտներ՝ հայտնելով, որ դրանք պատկանել են հանգուցյալ եղբորը։ Նոր Նորքի համայնքային ոստիկանների և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Ջրվեժում բնակվող մի տղամարդ բաժին էր բերել թմբուկավոր ատրճանակ, նռնակներ, պահեստատուփեր ու փամփուշտներ։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում։ Հրազենը, պահունակն ու փամփուշտները բաժին բերած տղամարդու հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ հորը։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքը. Նորագավիթում բնակվող մի տղամարդ բաժին էր բերել տարիներ առաջ մահացած հոր «Կալաշնիկովի» ինքնաձիգը։
Նշանակվել են փորձաքննություններ։
Հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: