ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

20.03.2019 15:08 Պարզաբանում

Politik.am-ի խմբագիր Բորիս Մուրազին այսօր իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, թե «Ոստիկանապետ Օսիպյանը սպառնում է ինձ և ընտանիքիս»: Մինչ այդ նա նամակ էր ուղարկել ոստիկանության պետին՝ ակնարկելով, թե ինչ-որ ֆեյքեր սպառնացել են իրեն: Դրանից հետո Հասարակայնության հետ կապի ու լրատվության վարչության պետը ոստիկանության պետի հանձնարարությամբ կապ է հաստատել Մուրազիի հետ և առաջարկել, որ նա ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն հաղորդում ներկայացնի համացանցում իրեն սպառնալու մասին: Շատ չանցած, տրամաբանական այս գործողության փոխարեն Մուրազին իր էջում տեղադրում է վերոնշյալ գրառումը, որին ի պատասխան ՀԿԼՎ պետը գրառում է անում՝ ներկայացնելով իր հիշյալ առաջարկն ու ենթադրություն անելով, որ նման պարագայում իրավապահ կառույցին չդիմելը կարծել կտա, որ Մուրազիի ասածները զուտ աղմուկ բարձրացնելու ու դրանից ինչ-ինչ շահ քաղելու նպատակ են հետապնդում:
Կասկածները շուտով հաստատվեցին. Բորիս Մուրազին սկսեց հարցազրույցներ տալ լրատվամիջոցներին՝ իրեն ուղղված մտացածին սպառնալիքները «հիմնավորելու» համար հիմա էլ հղում անելով ոստիկանության պետի հետ հեռախոսազրույցին: Ընդ որում, այս հղման «առանցքը» Մուրազիի խիստ զարմանքն է, թե ոստիկանության պետը զանգել է իրեն, և ակնարկը, թե դա աննախադեպ էր:
Իրականում զարմանալի ոչինչ չկա. Վալերիյ Օսիպյանը վերջին տարիներին, իր ծառայողական գործունեությամբ պայմանավորված, անմիջական շփումներ է ունենում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, ինչը հենց իրենք՝ լրագրողները կհաստատեն, ավելին՝ լրագրողներից շատերն ունեն նրա հեռախոսահամարը և մեկ անգամ չէ, որ զանգել ու խոսել են ոստիկանապետի հետ: Մուրազիի զարմանքը գուցե նրանից է, որ ինքն ու իր կայքը երբեք լրագրողական ակտիվ գործունեությամբ աչքի չե՞ն ընկել: Չնայած ավելի հակված ենք կարծելու, որ այդ «զարմանքն» ընդամենը հնարք է, քանի որ Մուրազին էլի հեռախոսազրույցներ ունեցել է ոստիկանապետի հետ, ընդ որում, թախանձագին խնդրելով, որ այդ խոսակցությունների մասին ոչ մեկը չիմանա: Այս հանգամանքը ստիպված ենք հանրայնացնել, քանի որ հենց ինքն է «ոտնահարել» իր խնդրանք-պայմանը…
Ավելին՝ իր հիշատակած հեռախոսազրույցի վերաբերյալ նկատենք, որ ոստիկանապետի զանգից հետո ինքն է հետ զանգել, ասել, թե ուշ ժամ է, և երբ ոստիկանապետն առաջարկել է ընդհատել խոսակցությունը, Մուրազին չի համաձայնել, ու հեռախոսազրույցը շարունակվել է…
Ավելին՝ կարծում ենք, Բորիս Մուրազին չի ժխտի նաև ոստիկանության պետի հետ հանդիպելու իր նախկին ցանկություն-խնդրանքները…
Ինչ վերաբերում է ոստիկանության պետի հետ խոսակցության վերաբերյալ նրա գրության մեջ արված խորհրդավոր ակնարկներին, ապա եղել է ընդամենը հետևյալը. ոստիկանության պետը հարցրել է, թե ինչու են իր և ոստիկանության մասին անհիմն տեղեկատվություն տարածում, Մուրազին պատասխանել է, թե իր աղբյուրներն են այդպես ասում, իսկ ոստիկանության պետի հարցին, թե ինչ աղբյուրների մասին է խոսքը, չի պատասխանել…
Սրանք են բոլոր «խորհրդավոր մանրամասները»:
Եվ այս ամենը՝ խորհրդավորության պատրանք ստեղծելը, մի բաժակ ջրում փոթորիկ բարձրացնելը, չեղած բանից աղմուկ սարքելը, համոզված ենք, որոշակի նպատակներ է հետապնդում: Ուստի կրկին կոչ ենք անում զբաղվել ազնիվ լրագրությամբ ու մեկ անգամ ևս հաստատում ենք, որ ոստիկանությունը, իր գործառույթներին հավատարիմ, պատրաստ է հետամուտ լինել իրականության բացահայտմանն ու պաշտպանել ցանկացածին: