1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Վիճաբանություններ և վնասվածքներ

Հունվարի 9-ին, ժամը 10.35-ին, ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 1978 թ. ծնված Գագիկ Փ.-ին, ով խոստովանել է, որ հունվարի 7-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Բանդիվան գյուղի բնակիչներից մեկի տանը, վիճաբանության ժամանակ, բռունցքով հարվածել է համագյուղացի, 1974 թ. ծնված Հարություն Հ.-ի դեմքին` պատճառելով վնասվածք:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է հետաքննություն:

***
Հունվարի 9-ին, ժամը 16.30-ին, 1976 թ. ծնված Ջիվան Կ.-ն ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է տվել, որ հունվարի 8-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Քարագլուխ գյուղում գտնվող իրենց առանձնատան բակում, վիճաբանության ժամանակ, 1988 թ. ծնված Հայրիկ Բ.-ն ծեծի է ենթարկել իրեն և բռունցքով հարվածել իր դեմքին` պատճառելով վնասվածք, ինչի հետևանքով ինքը վայր է ընկել և գլխով հարվածել գետնին:
Ջիվան Կ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Հայրիկ Բ.-ն հրավիրվել է բաժին:
Կատարվում է հետաքննություն:

***
Հունվարի 6-ին, ժամը 23.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «աջ վերհոնքային շրջանի պատռված, սալջարդ վերք, գլխուղեղային ցնցում» ախտորոշմամբ իրենց մոտ մարդ է ընդունվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, Հանրապետության փողոցի 37 շենքի թիվ 2 հասցում գտնվող, 1969 թ. ծնված Մարինե Ա.-ին պատկանող սրճարանում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, անհայտ անձինք հարվածներ են հասցրել ամուսնու` 1963 թ. ծնված Կարեն Հ.-ի դեմքին և մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել է ԴԲՓ:
Հունվարի 7-ին պարզվել էր, որ նշված հանցագործությունը կատարել են 1968 թ. ծնված Գագիկ Ա.-ն, 1968 թ. ծնված Աշոտ Տ.-ն և 1968 թ. ծնված Գևորգ Պ.-ն:
Նույն օրը, ժամը 13.30-ին, Գագիկ Ա.-ն, Աշոտ Տ.-ն և Գևորգ Պ.-ն ներկայացել են բաժին:
Հուվարի 9-ին, ժամը 14.30-ին, 1968 թ. ծնված Գագիկ Թ.-ն ինքնակամ ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Քննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: