ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Պարզաբանում

09.01.2013 19:34 Պարզաբանում
Զանգվածային լրատվության մի շարք միջոցներով տարածվել են Ստյոպա Սաֆարյանի մեկնաբանությունները` Հայաստանի ընտրողների թվի աճի վերաբերյալ:
ՀՀ ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է, որ Հայաստանի Հանրապետությունից մշտապես բնակության մեկնողների թվի և ընտրողների ռեգիստրում հաշվառվածների թվի միջև անմիջականորեն կապ գոյություն չունի, քանի որ օտարերկրյա պետության մշտական բնակության վայր ժամանելուց հետո ՀՀ քաղաքացները, որպես կանոն, հյուպատոսական մարմիններ ՀՀ բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից դուրս գալու մասին դիմումներ չեն ներկայացնում:
Մշտական բնակության մեկնող անձանց հաշվառումից մեխանիկորեն հանելու ոչ տեխնիկական և ոչ էլ իրավական ընթացակարգեր գոյություն չունեն:
Ինչ վերաբերում է ընտրողների թվի աճին, ապա պարզաբանում ենք հետևյալը.
ՀՀ Ազգային ժողովի ընտրություններից առաջ նախնական ցուցակներում ընտրողների թիվը կազմում էր 2,485,844, իսկ 2013 թ. հունվարի 6-ի դրությամբ՝ ընտրողների նախնական թիվը (2012 թ. մայիսի 6-ից մինչև 2013 թ. հունվարի 6-ը ընկած ժամանակահատվածում) աճել է 25,053-ով: Մասնավորաբար, նոր հաշվառման, 18 տարին լրանալու, առաջին անգամ անձնագրավորվելու, զինվորական ծառայությունից զորացրվելու կապակցությամբ 60.645 քաղաքացի ընդգրկվել է ընտրողների ցուցակ (միայն 18 տարին լրանալու կապակցությամբ` 29,986 ընտրող):
Նույն ժամանակահատվածում մահվան, սեփականատիրոջ դիմումի, զորակոչվելու, ինչպես և այլ հիմքերով հաշվառումից հանվել է 35,592 քաղաքացի (միայն մահվան հիմքով` 15,572 ընտրող):
 
ՀՀ ոստիկանություն