ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

25.06.2019 17:13 Պարզաբանում

Հունիսի 25-ին «Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիա»-ն բաց նամակ է հղել ՀՀ ոստիկանությանը։ Նամակում մասնավորապես ասված է, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկները դառնում են գրպանահատության զոհ՝ իրավիճակը գնահատելով որպես «կազմակերպված հանցավորություն»։ Տեղեկացնենք, որ կազմակերպված հանցավորությունը նեղ իրավաբանական հասկացություն է, ինչը որևէ աղերս չունի նամակում բարձրաձայնված խնդրի հետ։ Զբոսաշրջությամբ զբաղվողները, գոնե, պետք է տեղեկացված լինեին, որ աշխարհի բոլոր երկրներում էլ զբոսաշրջիկների հետ միջադեպեր պատահում են։ Ավաղ, մեր երկրում նույնպես նման դեպքեր արձանագրվում են, սակայն այլ երկրների հետ համեմատած՝ դրանց թիվը շատ չէ։ ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների, ինչպես և գրպանահատության դեմ պայքարող հատուկ մասնագիտացված ստորաբաժանման ծառայողները ակնհայտ իրականացնում են ամենօրյա աշխատանք՝ գրպանահատության դեպքերը կանխելու և բացահայտելու ուղղությամբ։ Ասվածի լավագույն վկայությունը ամեն օր բացահայտվող գրպանահատության դեպքերն են։ Չենք հերքում, այո, պատահում են դեպքեր, երբ գրպանահատությունից տուժում են նաև զբոսաշրջիկները, սակայն դրանք կարճ ժամանակում բացահայտվում են։ Ասվածի ապացույցը վերջերս զբոսաշրջիկի նկատմամբ կատարված ծանր հանցագործության՝ ավազակային հարձակման դեպքի օպերատիվ բացահայտումն էր։ Զբոսաշրջիկը գոհունակությամբ լքեց մեր երկիրը՝ վստահ, որ այստեղ ոստիկանն իր տեղում է։ Նման օրինակները բազմաթիվ են, որոնց վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն է տրամադրվել։ ՀՀ ոստիկանությունը գնահատում է «Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի» մտահոգությունը, սակայն այն չի կիսում։ Խնդրով վաղուց մտահոգ ՀՀ ոստիկանությունն այդ ուղղությամբ մշտապես գործնական քայլեր է ձեռնարկել ու շարունակում է ձեռնարկել՝ արձանագրելով տեսանելի արդյունքներ։ Արդյունքներն ավելի տպավորիչ կլինեին, եթե հիշյալ ասոցիացիան և, առհասարակ, խնդրով մտահոգ անհատներն ու կազմակերպությունները գործնական քայլեր ձեռնարկեն՝ ՀՀ ոստիկանությանը աջակցելու և սատարելու առումով։ Վստահաբար, այդ համագործակցության շնորհիվ արդյունքներն առավել շոշափելի կլինեին։