ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Պարզաբանում

17.12.2013 17:00 Պարզաբանում
Վաղարշապատի բնակիչ Աշոտ Խուդոյանի վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումների և ոստիկանությանը տրամադրված տեսանյութի կապակցությամբ իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ նա դժգոհելով Վաղարշապատի Շահումյան փողոցի 27 տան սեփականության իրավունքի պատկանելության հարցի լուծումից` ՀՀ Նախագահի նստավայրի դիմաց հացադուլ և նստացույց է հայտարարել ու կարել բերանը` ցանկանալով իր վրա հրավիրել ՀՀ Նախագահի և գլխավոր դատախազի ուշադրությունը: Խուդոյանը նստացույցին ներգրավել է նաև կնոջն ու անչափահաս 4 երեխաներին, ինչի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցչին հայտնել է, որ դեկտեմբերի 2-ին, ժամը 06:00-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները ՀՀ Նախագահի նստավայրի մոտից առևանգել են իրեն և իր  ընտանիքի անդամներին՝  նշված վայրում արկղի մեջ թողնելով միայն իրենց փոքր երեխային: Բացի այդ, Ա. Խուդոյանը ցուցադրելով իր ոտքին և գլխին առկա վնասվածքները` հայտարարել է, որ դրանք առաջացել են ոստիկանության ծառայողների գործողությունների հետևանքով:
Դեռևս 2013 թ. հունվարի 21-ին Ա. Խուդոյանը դիմում էր հասցեագրել Արմավիրի մարզի դատախազին, այնուհետև` ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր տվել, որ իր պապ Ասատուր Խուդոյանը Վաղարշապատի Շահումյան փողոցի 27 տունը 1976 թվականին կտակել է երեք թոռներին՝ Ասատուր, Աշոտ և Արմեն Խուդոյաններին, սակայն նույն թվականի  դեկտեմբերին այդ հասցեի վերաբերյալ կազմվել է նվիրատվության կեղծ պայմանագիր, որով Ասատուր Խուդոյանն այդ տան կեսը նվիրատվության պայմանագրով հանձնել է իր հարս Մարուսյա Խուդոյանին և Մարիետա Քալաշյանին: 
Փաստի առթիվ 2013 թ. մարտի 11-ին Արմավիրի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ոստիկանության Արմավիրի մարզի քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու: 
Նախաքննության ընթացքում՝ 2013 թ. նոյեմբերի 27-ին, Արմավիրի մարզի դատախազությունից գրությամբ ոստիկանության Արմավիրի մարզի քննչական բաժին են ուղարկվել Ա. Խուդոյանի կողմից 2013 թ. նոյեմբերի 12-ին շրթունքները կարելու եղանակով ինքնավնասում կատարելու վերաբերյալ նախապատրաստված  նյութերը: Որոշում է կայացվել նրան դատաբժշկական փորձաքննության ենթարկելու մասին, սակայն վերջինս հրաժարվել է: 2013 թ. դեկտեմբեի 3-ին նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Միաժամանակ պարզվել է, որ 2013 թ. դեկտեմբերի 4-ին, ժամը 15:50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ-կառավարման կենտրոնից Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց է զանգահարել Աշոտ Խուդոյանը և հայտարարել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի այգու անցումի մոտից ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներն առևանգել են իրեն և մեկ օր պահել փակի տակ:
Աշոտ Խուդոյանը հրավիրվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին՝ բացատրություն տալու և պարզաբանելու իր կողմից հայտնած հանգամանքները, սակայն նա հրաժարվել է ներկայանալ՝ պատճառաբանելով, որ չի վստահում ոստիկաններին և որևէ բացատրություն չի տալու:
Պարզվել է նաև, որ 2013 թ. դեկտեմբերի 3-ին, ժամը 14:00-ի սահմաններում,  Ա. Խուդոյանը գնացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և հերթապահ մասի ավագ տեսուչին բանավոր հայտնել իրեն առևանգելու մասին: Նրան առաջարկվել է գրավոր հայտարարություն տալ, սակայն Խուդոյանն առանց գրավոր դիմում կամ հաղորդում տալու, հեռացել է:  
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնում փաստի առթիվ նախապատրաստված նյութերով չեն հիմնավորվել Խուդոյանին առևանգելու, նրան փակի տակ պահելու և բռնություն գործադրելու հանգամանքերը:
Ուսումնասիրության ընթացքում ՀՀ ոստիկանություն հրավիրված Աշոտ Խուդոյանը և նրա կին Հեղինե Մակարյանը հայտարարել են, որ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ որևէ բողոք և պահանջ չունեն` հավելելով, որ իրենց պահանջը մեկն է` որպեսզի ոստիկանության Արմավիրի մարզի քննչական բաժնում քննվող քրեական գործի քննությունն իրականացվի արդար: Միաժամանակ հայտնել են, որ չեն ցանկանում մանրամասնել իրենց կողմից որոշ լրատվամիջոցներին հայտնած հանգամանքները: 
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալը և նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորը ոստիկանությունում տված բացատրություններով հայտնել են, որ 2013 թ. դեկտեմբերի 1-ին տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ Նախագահի նստավայրի մոտ նստացույց կատարող Աշոտ Խուդոյանը դեկտեմբերի 2-ին կարող է դիմել անկախատեսելի գործողությունների, ուստի 4 աշխատակիցներով մեկնելով Երևանի Բաղրամյան պողոտա և հանդիպելով Աշոտ Խուդոյանին և նրա կին Հեղինե Մակարյանին, ներկայացել են և առաջարկել հեռանալ նշված վայրից, քանի որ ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունենալու ՌԴ Նախագահի պաշտոնական այցելությունը: Գիտակցելով ստեղծված իրավիճակը՝ նրանք իրենց անչափահաս 3 երեխաների հետ նստել են ոստիկանների առաջարկած ավտոմեքենան և խնդրել տանել տուն՝ Վաղարշապատի Շահումյան փողոց 27 հասցե, ուր հասնելուց հետո ամուսինները հայտնել են, որ իրենց 7 ամսական երեխային մոռացել են նստացույցի վայրում գտնվող արկղի մեջ: Խնդրել են գնալ և բերել երեխային, իսկ իրենք չեն ցանկացել ոստիկանների հետ Երևան գնալ՝ պատճառաբանելով, որ չեն կարող երեխաներին տանը միայնակ թողնել: Ոստիկանները վերադառնալով Երևան և հասնելով նշված վայր՝ հասկացել են, որ այդ ամենը կանխամտածված քայլ է եղել, քանի որ ՀՀ Նախագահի նստավայրում արդեն հավաքված են եղել լրագրողներ, իսկ երխան գտնվել է նստացուց կատարող Էմմա անունով անձնավորության մոտ, ով սկզբում հրաժարվել է երեխային հանձնել ոստիկաններին՝ պատճառաբանելով, որ ծնողների համաձայնությունը չունի, սակայն Հ. Մակարյանի հետ հեռախոսազրույց ունենալուց  հետո երեխային տվել է ոստիկաններին և իրենք փոքրիկին տարել ու հանձնել են ծնողներին: 
Ոստիկանության ծառայողները նաև հավելել են, որ Ա. Խուդոյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ֆիզիկական ուժ կամ բռնություն չեն գործադրել և նրանց արգելանքի տակ մեկ օր չեն պահել: 
Կատարված ուսումնասիրությամբ Աշոտ Խուդոյանի (ով, ի դեպ, նախկինում տարբեր հանցագործություններ կատարելու համար 2 անգամ դատապարտվել է) նկատմամբ ոստիկանության ծառայողների կողմից ֆիզիկական ուժ, բռնություն կիրառելու և նրան փակի տակ պահելու հանգամանքները չեն հաստատվել: Դրանք հերքվել են ինչպես ոստիկանության ծառայողների տված բացատրություններով, այնպես էլ Ա. Խուդոյանի ահազանգի վերաբերյալ նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ: