ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Պարզաբանում

13.09.2019 14:49 Պարզաբանում

Սեպտեմբերի 12-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի տարածքում տեղի ունեցած միջադեպին հաջորդած ոստիկանության գործողությունները դարձան, այսպես ասած՝ բուռն ու երբեմն ոչ պրոֆեսիոնալ քննարկման և քննադատության առարկա, ուստի ոստիկանությունը հարկ է համարում պարզաբանումներ անել։
Տեղի ունեցած միջադեպի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել մեկ անձ։ Վերջինիս մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով տեղում ծառայություն իրականացրած ոստիկաններն անմիջապես Շենգավիթի բաժին բերման են ենթարկել ակցիայի մասնակիցներից մի քանիսին։ Նրանք հրաժարվել են բացատրություններ տալուց։ Օրենքով սահմանված ժամկետի լրանալուն պես նրանք բաց են թողնվել։ Այսուամենայնիվ, ոստիկանությունը, շարունակելով իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորությունները, միջադեպի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում կատարել է մի շարք անհետաձգելի քրեադատավարական գործողություններ, որոնց արդյունքում էլ Շենգավիթի բաժնի հետաքննության բաժանմունքում դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Քրեական գործը ոստիկանությունից արդեն ուղարկվել է Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին՝ հետագա քննության։
Ոմանց կրկին հորդորում ենք, զերծ մնալ սիրողական մակարդակի դատողություններ անելուց և ոչ պրոֆեսիոնալ մոտեցումներով ոստիկանությանն իբրև անվանարկելուց։ Ցանկացած պարագայում ՀՀ ոստիկանությունը առաջնորդվում է օրենքի առջև բոլորի հավասարության գերակա սկզբունքով՝ լիարժեք իրականացնելով բացառապես օրենքով իրեն վերապահված գործառույթները, ինչպես վերոնշյալ միջադեպի կապակցությամբ։