ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Պարզաբանում

10.01.2014 16:37 Պարզաբանում
Պարզաբանում

«ՀԺ»-ի դիլետանտիզմը մասնավորապես ոստիկանության գործունեությունն իբր լուսաբանող հրապարակումներում հանրահայտ է: Բազմիցս ստիպված ենք եղել բացահայտել իրենց կողմից լրատվություն կոչվող այդ խեղճուկրակ գրությունների թերամտությունն ու մասնագիտական սնանկությունը: Եվ դեռ մի աղոտ հույս կար, թե այդ մարդիկ վերջապես գոնե կփորձեն հարգել իրենց մասնագիտությունը: Սակայն անհեթեթության հարցում այս թերթը համարից համար գերազանցում է իրեն: Հունվարի 10-ի համարում, օրինակ, հերթական «գյուտն» է արել. պարզվում է՝ ոստիկանության ղեկավարությունն իր գործունեության մեջ առաջնորդվում է ոչ թե օրենքներով, կանոնադրությամբ, ծառայության տրամաբանությամբ, այլ… «ՀԺ»-ի հարցումներով ու հրապարակումներով: Համաշխարհային պրակտիկայում չտեսնված բան: Այս «գյուտի» համար «ՀԺ»-ին կարելի էր Նոբելյան մրցանակ տալ, բայց մինչ այդ՝ ընդամենը մի այբբենական իրողություն, որը, թվում էր՝ պիտի իմանային իրենց բարձրագույն (հայտնի ոմանք էլ՝ շա՜տ թերի բարձրագույն) կրթությամբ. ԶԼՄ-ների գործը տեղեկատվություն տարածելն է, վերլուծությունը և հասարակական կարծիքի ձևավորումը, ոչ թե գերատեսչությունների ղեկավարներին հրահանգներ ու ցուցումներ տալն ու դրանց անվերապահ կատարում պահանջելը: Իսկապես կարելի կլիներ ծիծաղել, եթե այս ամենը չափազանց տխուր ու անհեթեթ չլիներ…
Բայց «ՀԺ»-ին, պարզվում է ինքնազավեշտի այս մակարդակն էլ չի բավարարում. ավելի է բարձրացնում նշաձողը: Նույն համարում պնդում է, թե իրենց «ղեկավար ցուցումները» ոչ միայն պիտի կատարվեն, այլև արդյունքները «զեկուցվեն»… անձամբ իրենց:
Խոսքը ոստիկանություն ուղարկված լրագրողական հարցումներին պատասխանելու կարգի մասին է: Ոստիկանությունը, ինչպես որ ցանկացած գերատեսչություն, պարտավոր է իր գործունեության մասին իրազեկել, բայց… հասարակությանը: «ՀԺ»-ի հարցումներին ոստիկանությունը պատասխանել ու պատասխանում է լիարժեք և ամենայն ճշտապահությամբ, բայց հաճախ՝ ոստիկանության պաշտոնական կայքէջով, որպեսզի ընթերցողն ու հասարակությունը ոչ միջնորդավորված (մանավանդ, երբ խոսքը «ՀԺ»-ի կարգի «միջնորդի» մասին է), այլ առաջին աղբյուրից տեղեկանան իրողություններին: Դրանից հետո ցանկացած լրատվամիջոց ազատ է վերցնելու և օգտագործելու (բայց՝ ոչ ի չարս) տեղեկատվությունը: Սա էլ ժուռնալիստիկայի այբբենարանից է…
Եվ վերջապես՝ վերջին այբբենական ճշմարտությունը. կադրային փոփոխությունները ոստիկանությունում անընդհատ, մշտական պրոցես է և չի պայմանավորվում ոչ «իրազեկ աղբյուրների տեղեկատվությամբ», ոչ էլ ոմանց տառասխալներով գրված «հարցումներով», որոնց անգրագիտությունն արդեն ձանձրացրել է:
Բազմիցս ենք հորդորել և կրկին դիմում ենք ձեր մասնագիտական արժանապատվությանը (եթե կա). հարգելի «ՀԺ»-ականնե՛ր, մի՛ ստեք, ամբոխավարություն մի՛ արեք, մի ապակողմնորոշեք ձեր իսկ ընթերցողին: Ոստիկանությունը միշտ պատրաստ է համագործակցության՝ հանուն ճշմարիտ տեղեկատվության, ինչպես որ պատրաստ է միշտ ճշմարտությունն ասելու բառախարդախների ու հոգեսնանկների մասին: