ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Պարզաբանում

27.03.2013 19:26 Պարզաբանումներ
2013 թ. մարտի 27-ին «www.galatv.am» էլեկտրոնային կայքում հրապարակված «ԳԱԼԱ-ի մեքենան արդեն երրորդ օրն է՝ ապօրինի պահվում է տուգանային հրապարակում. պարզաբանում ոստիկանության պարզաբանմանը» հոդվածի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխված «ՎԱԶ-2106» մակնիշի 10OL887 համարանիշի ավտոմոբիլը ԳԱԼԱ-ին չի պատկանում, այն 2007 թվականից հաշվառված է Գյումրի քաղաքի Պարոնյան փողոցի 27 տան բնակիչ Արմեն Սերյոժայի Պետրոսյանի անվամբ: Հետևաբար,  հոդվածագրին և մյուս լրատվամիջոցներին խորհուրդ ենք տալիս զերծ մնալ վարչական իրավախախտման գործով վարույթին ավելորդ հնչեղություն հաղորդելու նպատակով քաղաքացուն պատկանող ավտոմոբիլը որպես ուրիշի սեփականություն ներկայացնելուց:
Ինչ վերաբերում է հոդվածում նշված հարցադրումներին, ապա մեկ անգամ ևս տեղեկացնում ենք, որ վարորդ Ա. Պետրոսյանը հրաժարվել է կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի «ա» կետով նախատեսված պարտականությունը, այն է՝ իր մոտ ունենալ և ոստիկանության ծառայողների, ինչպես նաև ճանապարհային երթևեկության կարգավորման համար օրենքով սահմանված կարգով լիազորված այլ անձանց պահանջով ներկայացնել ստուգման տվյալ կարգի տրանսպորտային միջոցը վարելու վարորդական վկայականը և տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթերը, ինչի համար էլ Ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի և 18.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ավտոմոբիլը տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք և դրվել արգելանքի տակ: Օրենքով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելուց հետո Ա. Պետրոսյանի ավտոմոբիլն անհապաղ կհանվի արգելանքից և բաց կթողնվի պահպանվող հատուկ տարածքից:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ծանուցում տրվել է անձամբ ոստիկանության ծառայողների կողմից՝ բանավոր, ինչին, իմիջիայլոց, վարորդ Ա. Պետրոսյանը չի առարկել և համաձայնել է ներկայանալ Ճանապարհային ոստիկանության ստորաբաժանում, սակայն հետագայում ինչ-ինչ պատճառներով հրաժարվել է:
Բացի այդ, ոստիկանությունը ոչ մի «օղակ» օպերացիա էլ չի իրականացրել, այլ օրենքով սահմանված կարգով փորձել է տրանսպորտային միջոցը տեղափոխել պահպանվող հատուկ տարածք, և Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցն էլ այդ ժամանակ անանցանելի չի դարձել, ինչի մասին է վկայում նաև հենց կայքում տեղադրված տեսանյութը:
 
 
Ճանապարհային ոստիկանություն